Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am

Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am

Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է գեր- կամ թերճնշում, վեգետաանոթային դիստոնիա, միգրեն։ Իսկ եթե` ո՞չ, և ցավային զգացողությունների բնույթը տարբեր է. կամ պուլսացող է, կամ` ճնշող, կամ` ծոծրակն է շատ ցավում։ Միշտ չեն նման ցավերը տանելի։  Ցավազրկող ընդունելուց առաջ պետք է պարզել գլխացավի պատճառը։ Շատ դեպքերում դեղորայք չի պահանջվում, իսկ որոշ դեպքերում բուժում է պահանջվում։

Գլխացավի պատճառները

Գլխացավի պատճառները շատ են։ Այն կարող է լինել սալջարդի, գանգուղեղային վնասվածքի, սուր վարակների (էնցեֆալիտ, մենինգիտ), վիրուսային հիվանդությունների հետևանքով առաջացած ինտոքսիկացիաների հետևանք։ Մեզ հիմնականում հետաքրքրում են այն պատճառները, որոնք առաջացել են հղիության ժամանակ։ Ըստ մասնագետների՝ դրանցից ամենատարածվածներն են.

1. Հորմոնների ազդեցություն։ Բեղմնավորումից հետո տեղի է ունենում սովորական հորմոնալ ֆոնի փոփոխություն, որին օրգանիզմն արձագանքում է գլխացավով։ Եթե գանգատներն այս պատճառով են պայմանավորված, ապա առաջին եռամսյակի վերջում անցնում են։ Ուժեղ գլխացավերի ժամանակ թույլատրվում է պարացետամոլ։

Ցավի բնույթը՝ ծոծրակի շրջանում նվվացող, սեղմող։

2. Գերհոգնածություն, սթրեսներ։  Այս գլխացավերը կոչվում են հոգեծին, առաջանում են լարվածության հետևանքով։ Հղի կնոջ օրգանիզմը շուտ է հոգնում, հատկապես` աշխատավայրում։ Իսկ եթե աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հետ, կամ ամենօրյա 8 ժամյա համակարգչային աշխատանքի հետ, ապա օրվա վերջում հոգնածությունը կարող է վերածվել գլխացավի նոպայի:  

Ցավի բնույթը՝ մշտական, ճնշող, օղակի նման սեղմող և դեպի ծոծրակը տարածվող: Գլխի շարժումների և թեքումների ժամանակ գլխացավն ուժեղանում է:  

3. Եղանակի փոփոխություն: Մետեոզգայուն մարդիկ միշտ տառապել են մթնոլորտային ճնշման տատանումներից և  «մագնիսական փոթորիկներից»: Այս դեպքերում ցանկալի է դեղորայք չընդունել:

Ցավի բնույթը՝ բութ, ճնշող, երբեմն` պուլսացող: Ուղեկցվում է սրտխառնոցով, աշխատունակության անկումով, հևոցով, հաճախասրտությամբ, անքնությամբ:

4. Առաջին եռամսյակում թերճնշումը կարող է դրսևորվել այն կանանց մոտ, ովքեր նախկինում երբեք ցածր ճնշում չեն ունեցել: Անոթները լայնանում են, ուղեղն անբավարար քանակությամբ թթվածին է ստանում և այդ մասին ազդարարում է գլխացավով ու գլխապտույտով: Այս դեպքում գինեկոլոգի խորհրդատվությունը պարտադիր է: Սովորաբար, ճնշման կարգավորմանն օգնում է մեկ բաժակ քաղցր թեյը կամ սուրճը (փոքր քանակությունը ոչ մի կերպ չի նդրադառնում պտղի զարգացման վրա):

Ցավի բնույթը՝ պուլսացող, ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով:

5. Գերճնշում. եթե այն նախկինում չի եղել, կարող է լինել սթրեսների, ֆիզիկական ծանրաբեռնվածության, գերլարվածության հետևանք: Դեղորայքային բուժմանը զուգահեռ, վերացվում են զարկերակային ճնշման բարձրացման պատճառները:

Ցավի բնույթը՝ պուլսացող, երբեմն` կենտրոնացած ծոծրակի շրջանում, ուղեկցվում է սրտխառնոցով, ականջներում` աղմուկով, աչքերի առաջ` «սև կետերի» առաջացումով, քթային արյունահոսությամբ։

6. Ուղեկցող հիվանդություններ։ Օստեոխոնդրոզի ժամանակ տեղի է ունենում անոթների սեղմում։  Բնորոշ է քունքերի և ծոծրակի շրջանի ցավը, որը ճնշում է աչքերին։ Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ լինում է անոթների սպազմ։ Այս դեպքում ցավը բութ է, ճնշող, պուլսացող։ Ուղեկցվում է սրտխառնոցով, հևոցով, թուլությամբ։ Հաճախ ցավն անցնում է փսխումից հետո։

7. Գլխի օրգանների բորբոքում, այդ թվում` լսողության օրգանի, բերանի խոռոչի, դիմային նյարդերի։

Ցավի բնույթը՝ նվացող, կրակող, ճառագայթում է դեպի հիվանդ շրջանը։

Ինչպե՞ս բուժել գլխացավը` հղիության ժամանակ

Եթե գլխացավը որևէ հիվանդության դրսևորում չէ, ապա ապագա երեխայի համար այն որևէ վնաս չի կարող ունենալ։ Այն դեպքերում, երբ գլխացավերն ազդարարում են այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք գլաուկոման է, ներուղեղային արյունազեղումը, մենինգիտը, երիկամների հիվանդությունը, ապա, միանշանակ, անհրաժեշտ է լուրջ բուժում՝ չնայած հղիությանը։ Մնացած իրավիճակներում ոչինչ չանել և դիմանալ ցավին, ճիշտ չի լինի։ Առաջին եռամսյակում ցանկալի է հրաժարվել բոլոր հաբերից, չնայած ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բացի պարացետամոլից և նոշպայից մնացած բոլորը հակացուցված են։

Վիճակի թեթևացման համար սկզբում հարկ է փորձել պարզ ստուգված միջոցները։

  • Հոգնածության, գերծանրաբեռնվածության ժամանակ վերացնել բոլոր գրգռիչները՝ պայծառ լույսը, բարձր ձայնը, օդափոխել շինությունը, պառկել և հանգստանալ, ոտքերը կարելի է բարձրացնել։Մեղրախոտով, երիցուկով, անանուխով թեյը կարող են օգնել սպազմի և նյարդային գերլարվածությունների ժամանակ։
  • Եթերային յուղերով ինհալյացիաներ, կարելի է նաև դրանցով շփել քունքերը։ Օգտակար են նարդոսը, անանուխը, խնկունին։
  • Կոմպրեսներ։ Կարելի է սառը, թաց անձեռոցիկ դնել ճակատին և քունքերին կամ ծոծրակային շրջանում՝ կախված ցավի տեղակայումից։  Կրունկների վրա խնձորի քացախով կոմպրեսն օգնում է նորմալացնել բարձր ճնշումն առանց դեղորայքի։ Երբեմն օգնում է ծոծրակի շրջանում դրված սովորական կաղամբի թերթը։ Նախօրոք այն գցում են եռացրած ջրի մեջ կամ մանրացնում (աղում) են մինչև հյութի անջատումը։  Ամռանը գլխացավերի ժամանակ քունքերին և ծոծրակին դնում են անանուխի և մեղրախոտի թերթիկներ։ Կիրառում են նաև կիտրոնի կեղև՝ քունքերի շրջանում։
  • Գլխի և քունքերի մերսումը նվազեցնում է ցավային համախտանիշը գերլարվածությունների և եղանակային փոփոխությունների ժամանակ։
  • Մենթոլով քսուկները,  «Զվյոզդոչկա» բալզամն իրոք ազդում են  քունքերը դրանցով շփելու ժամանակ։


Ժողովրդական միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ ծանր հիվանդության և ախտաբանության կասկած չկա։ Հակառակ դեպքում բոլոր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն բժշկի հետ։   

Դեղորայքային բուժում

Առաջին եռամսյակում որևէ դեղորայքի ընդունումը` գլխացավի կապակցությամբ, պաշտոնապես արգելված է։ Տրվում է մեկ հստակ խորհուրդ. «Դիմանա՛լ»։ Սակայն, բոլորս էլ գիտենք, որ ուժեղ գլխացավին հնարավոր չէ դիմանալ։  Այդ պատճառով, բացառության կարգով, թույլատրվում է պարացետամոլ՝ 0,5 հաբ կամ մանկական դեղաչափով, և նո-շպա՝ սպազմը հանելու համար։ Մեկանգամյա ընդունումը, սովորաբար, բավարար է։ Եթե այլ դեղերի եք դիմում (սպազգան, նայզ, բարալգին, ցիտրամոն), անպայման ծանոթացեք հրահանգի հետ, և բժշկից ճշտեք պտղի համար վնասակարության աստիճանը։ Մեր երեխայի առողջությունը պայմանավորված է մեր բարեխղճությամբ և ուշադրությամբ։  Այդ պատճառով, մինչև գինեկոլոգի, նյարդաբանի կամ շտապօգնության բժշկի նշանակումները կատարելը, միշտ բացատրություն պահանջեք։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ